Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով

15:28, 24 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոնդոնի կենտրոնում պալատական հեծելազորի 5 նժույգներ խրտնել են և փախել։ Ձիերին հեծնած 4 զինվորները ընկել են և վնասվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Զինվորներից մեկը պատասխանատու է եղել 2 ձիու համար, այդ պատճառով, ըստ BBC-ի, նժույգների թիվը չի համապատասխանում զինվորների թվին։

Փախուստի դիմած բոլոր նժույգներին բռնել են։

Ձիերից մեկը բախվել է երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսի դիմապակուն. տուժածներ չկան։ Բուքինգհեմյան պալատի մերձակայքում սպասող տաքսու մի վարորդ հայտնել է, որ ձիերից մեկը հարվածել է իր մեքենային՝ կոտրելով ապակիները։

Ըստ BBC-ի՝ ձիերի խրտնելու պատճառը կարող էր լինել Բուքինգհեմյան պալատի հարևանությամբ իրականացվող շինարարության ձայնը։


© 2009 ARMENPRESS.am